Պեսկով․ Հուսով ենք՝ ՀՀ-ն կմնա մեր դաշնակիցն ու գործընկերը![]() 23 նոյեմբերի 2023 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ ներկայացուցիչների բացակայությունը Մինսկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է դաշնակից ու ռազմավարական գործընկեր միավորման երկրների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հուսով ենք, որ Հայսատանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով փոխգործակցության առումով։ Կշարունակենք երկխոսությունը նրանց հետ», –ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |