2 մայիսի 2009 - 20:59 AMT
Շարունակվում է «Երիտասարդները երիտասարդներին» համերգաշարը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ շարունակվում է «Երիտասարդները երիտասարդներին» համերգաշարը:
Ակցիայի նպատակն է դասական երաժշտության հանդեպ հետաքրքություն առաջացնել երիտասարդների մոտ:
«Երիտասարդներն երիտասարադներին» համերգաշարի հերթական համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում: Համերգի ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Չայկովսկու, Հարությունյանի ստեղծագործությունները:

Համերգաշարը մեկնարկել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Երեւանում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը եւ այլոք: Երեք տարվա ընթացքում նվագախումբը արժանիորեն ներկայացրեց Հայաստանը աշխարհի լավագույն համերգասրահներում` Ֆրանսիայի «Opera Garnier»-ում, Բեռլինի «Konzertthaus»-ում, Մոսկվայի կոնսերվատորիայի Չայկովսկու անվան մեծ համերգասրահում, Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան համերգասրահում: Երաժիշտների մեծ մասը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի սաներն են: