ՀՀ կժամանի ԵՄ առաքելությունը․ Կազդարարվի ԵՄ և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը![]() 25 նոյեմբերի 2023 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-29-ը Հայաստանում կլինի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։ Այդ մասին ասվում է Եվրոպական Միության պաշտոնական կայքում։ Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է ՀՀ-ն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը: Այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները: Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների։ Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |