ՀՀ-ն որպես դիտորդ Հունաստանում ներկա է ԱՄՆ, Ֆրանսիայի, Կիպրոսի մասնակցությամբ զորավարժություններին![]() 25 նոյեմբերի 2023 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի մասնակցությամբ «Օլիմպիական համագործակցություն 23» զորավարժություններին, որոնք անցնում են Հունաստանում։ Զորավարժությունն անցնում է Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Պետրոխորիո զորավարժարանում՝ վերոնշյալ երկրների ցամաքային զորքերի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Հայաստանից բացի դիտորդի կարգավիճակով զորավարժություններին ներկա են նաև Ալբանիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռումինիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, զորավարժությունների եզրափակիչ փուլի կապակցությամբ իր ողջույնի խոսքում ասել է, որ «այս բոլոր երկրների ներկայությունն ապացուցում է այն մեծացող դերը, որը Հունաստանը ձեռք է բերել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում և ընդհանուր արժեքների ու սկզբունքների պաշտպանության գործում»։ Դենդիասը հատկապես կարևորել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մասնակցությունը։ 2022–ի սեպտեմբերին Ֆրանսիան հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Հունաստանին Թուրքիայի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերին պաշտպանության բնագավառի համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |