Շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան

Շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական համակարմտության պայմաններում շարունակվում է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Այդ մասին նա ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով պետբյուջեի 9 ամսվա կատարողականը։

Ըստ նրա՝ 2023թ.-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դեպի ՌԴ ապրանքների արտահանման մոտ 85 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը՝ 80.6 տոկոսով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 4,4 տոկոսով, գրում է Aysor.am-ը։

Փոխնախարարի խոսքով՝ 2023-ի 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է՝ 48․4 տոկոսով, ամենաշատը նպաստել են ՌԴ-ի զբոսաշրջիկները։

ՀՀ զուտ դրամական փոխանցումները նվազել են 23․1 տոկոսով։

«Այլ երկրներից փոխանցումները ունեցել են բացասական ազդեցություն, իսկ ՌԴ-ից եղել են շատ՝ դրական ազդեցություն են ունեցել»,-ասել է նա։

Ապրանքների արտահանումը, նրա խոսքով, աճել է 44․8 տոկոսով, ներմուծումը՝ 46․4 տոկոսով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---