Օ՛Բրայեն․ ԱՄՆ կկիրառի ամբողջ գործիքակազմը՝ խափանելու Բաքվի ու Երևանի միջև «ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացումը

Օ՛Բրայեն․ ԱՄՆ կկիրառի ամբողջ գործիքակազմը՝ խափանելու Բաքվի ու Երևանի միջև «ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 27-ին լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, նախազգուշացրել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ոչ խաղաղ ճանապարհով» առևտրային ուղիների վերաբացման դեպքում, ԱՄՆ-ն կկիրառի իր տրամադրության ներքո եղած ամբողջ գործիքակազմը՝ խափանելու այն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Տեսնում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա։ Ուրախ ենք, որ երկու կողմերի միջև առկա է ուղիղ և միջնորդավորված երկխոսություն: Խաղաղության հաստատումը]ամբողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն կլինի։ Օրինակ, եթե հնարավորություն լինի Կենտրոնական Ասիայից ուղղել առևտրի հոսքը Ադրբեջանով ու Հայաստանով դեպի Թուրքիա, ապա այն էական խթան կհանդիսանա այդ առևտրային ճանապարհին ընկած բոլոր երկրների համար։ Ողջունում ենք, որ այդ ամենի մասը դառնալու հնարավորություն կա։

Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի այն իրականացնել ոչ խաղաղ ճանապարհով, ապա ստիպված կլինենք օգտագործել մեր տրամադրության ներքո ունեցած բոլոր գործիքները, որպեսզի խուսափենք նման առևտրային ճանապարհի ստեղծումից։ Բավականաչափ հստակ ենք եղել կողմերի հետ, թե այստեղ ինչի հույս ունենք, ինչպես նաև խոսել ենք այլ կերպ առաջ շարժվելու հետևանքների մասին: Այսպիսով, անհամբեր կսպասենք, թե կողմերի միջև երկխոսությունն ինչ ընթացք կստանա: Մեզ հայտնի է, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել առաջիկայում կնքել խաղաղության համաձայնագիր։ Կցանկանայինք տեսնել, որ այն իրականություն է դառնում»,- հայտարարել է Օ'Բրայանը:

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---