Դաշնակցությունը շուրջ 1000 ծառ է տնկել Նուբարաշենում

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն Երեւանի Ավագանու խորհրդի իր նախընտրական քարոզարշավը սկսել է ծառատունկից Երեւանի Նուբարաշեն համայնքում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, առաջիկա ընտրություններում քարոզարշավի պատասխանատու Արտաշես Շահբազյանը հայտարարել է, որ իրենք որոշել են իրենց նախընտրական արշավը սկսել մայրաքաղաքի բարեկարգմանն ուղղված ակցիայով:



Այն հարցին, թե ինչպես կանդրադառնա ընտրությունների վրա ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից, Շահբազյանն ասել է, որ իրենք ակնկալիքներ ունեն կապված կուսակցության նախընտրական ծրագրի հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---