Նախագահ․ Արցախի պետինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն

Նախագահ․ Արցախի պետինստիտուտները ՀՀ–ում գործում են` ի՞նչ անեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ՀՀ–ն պաշտպանում է արցախահայության իրավունքները, գրում է Sputnik Արմենիան։

«Արցախի Հպետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն... ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,–ասել է Խաչատուրյանը։

Հարցին, թե Հայաստանը ինչպես է նպաստում արցախահայերի վերադարձին, Խաչատուրյանը պատասխանել է` այդ հարցը արդեն քննարկվում է։

Նախագահը չի համաձայնվել լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն։

«Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»,–ասել է նա։

Լրագրողի ճշտող հարց է տվել` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը։

«Թող վերցներ»,– ասել է Խաչատուրյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։

Նոյեմբերի սկզբին Արցախի պետականության պահպանման հանձնախումբը փակ քննարկում էր նախաձեռնել՝ Արցախի նախագահի ու պատգամավորների մասնակցությամբ։ Քննարկման մասնակիցները ստորագրություն են տվել չհանրայնացնելու և չհրապարակելու այն ամենն, ինչ քննարկվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---