Սանոսյան․ Հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը՝ գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս

Սանոսյան․ Հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը՝ գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։ Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Մենք հիմա տարեկան 365 միլիոն խորանարդ մետր գազ ենք ներկրում Իրանից, պայմանագրի հիման վրա՝ 1/3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում դեպի Իրան։ Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ համաձայնագիր ենք կնքել պայմանագրի ժամկետը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին, որը ոչ միայն ուղղակի ժամկետի երկարացում է, այլ նաև հնարավորություն կա մեծացնելու Իրանից գազի ներմուծումը Հայաստան ու համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը»,- նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Ըստ Սանոսյանի՝ այսօր գործող խողովակի տրամագիծն ավելին բերելուն հնարավորություն դեռ տալիս է։

«Նորի կարքի դեռ չկա, եղած խողովակն ամբողջ հզորությամբ չէ, որ օգտագործվում է»,- ընդգծել է ՏԿԵ նախարարը։

Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի դիմաց գազի առաքման մասին պայմանագիրը կնքված է 20 տարով: Առաջին գազն Իրանից ՀՀ ներմուծվել է 2009–ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---