Իրանի նախագահը չեղարկել է այցը Թուրքիա

Իրանի նախագահը չեղարկել է այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չեղարկել է պաշտոնական այցը Թուրքիա, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 28–ին։

Ըստ թուրքական ԶԼՄ–ների, հայտնի չէ, այցը չեղարկվել է, թե հետաձգվել։

Tasnim գործակալությունը հայտնել է, որ այցը հետաձգվել է, սակայն, չի ասվում, թե ինչ ժամկետով։ Պատճառների վերաբերյալ մանրամասներ ևս չեն նշվում, գրում է ՏԱՍՍ–ը։

Նոյեմբերի 26–ին տեղի էր ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էբրահիմ Ռայիսիի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել էին Իսրայելի գործողությունները Գազայում, օգնությունը պաղեստինցիներին և մշտական հրադադարի հաստատման հետագա քայլերը։ Նաև ասվել էր, որ կողմերը քննարկել են նախապատրաստությունը Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։

Նոյեմբերի 13–ին Էրդողանն էր հայտարարել, որ նոյեմբերի 28–ին սպասվում է Ռայիսիի այցը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---