Սիմոնյան․ Խաղաղության պայմանագիրը կարող է 15 օրվա ընթացքում կնքվել, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի28 նոյեմբերի 2023 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ «Այսօր նոյեմբերի 28-ն է, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն, իրոք, քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Սիմոնյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հիմնված է միջազգային սկզբունքների վրա։ ԱԺ նախագահն ասել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևիցե հանդիպումից չի հրաժարվել, հրաժարվել է ադրբեջանական կողմը։ «Գալու է մի ժամանակ, հույս ունեմ, մենք ամեն ինչ անելու ենք, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք-կողքի, առևտուր անեն», - ասել է Սիմոնյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա չի բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն։ Հարցին՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառվա՞ծ է նման կետ, Սիմոնյանն ասել է, որ ինքը այդպիսի կետ չի նկատել։ «Խաղաղության պայմանագիրն ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման և այլն»,- նշել է Սիմոնյանը։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |