Ըստ Սիմոնյանի՝ վարչապետը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, նախագահություն ենք ստանձնում

Ըստ Սիմոնյանի՝ վարչապետը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, նախագահություն ենք ստանձնում

PanARMENIAN.Net - Հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության՝ԵԱՏՄ, գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի այդ հավաքին, գրում է «Ազատությունը»։

«ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում, անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, որովհետև մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, և դա տնտեսական առումով մեր տնտեսական միջավայրն է նաև ապահովում», - պարզաբանել է Սիմոնյանը:

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ բոյկոտում են Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը: Հոկտեմբերի վերջին Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը, ինչպես նաև չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստերին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---