Ալոիս Ռիգո. ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է

PanARMENIAN.Net - Եվրոպայի ազատական-ժողովրդավարական կազմակերպությունը Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահի օգնական Լեւոն Մարտիրոսյանի հրավերով, լրագրողներին է հայտարարել այդ կազմակերպության նախագահ Ալոիս Ռիգոն երիտասարդ քաղաքական գործիչների Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ծաղկաձորում ընթացող հանդիպմանը: «Ես ուրախությամբ ընդունեցի հրավերը, չնայած, որ առաջին անգամ եմ Հայաստանում»,-ասել է նա:



Ըստ նրա, եվրոպական քաղաքական կազմակերպությունները համագործակցում են Կովկասի, այդ թվում Հայաստանի քաղաքական գործիչների հետ: «ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է եւ քաղաքական տեսակետից Հայաստանում մենք աշխատում ենք ընդդիմության կողմում եւ համագործակցում ենք ՀՀՇ-ի հետ»,-ասել է Ռիգոն: Ըստ նրա, նման հանդիպումները բնակչության եւ երկրի հետ համագործակցության լավագույն միջոց են:



Ինչպես հաղորդել է Ռիգոն, երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային ճգնաժամի հաղթահարման հետեւանքներն ու քաղաքական դիվանագիտությունը: «Ներկայացնելով Եվրոպան, ինձ համար հետաքրքիր էր տեղեկանալ իշխող կուսակցությունների դիրքորոշմանն արտաքին քաղաքականության ասպարեզում, թե ինչպես են իրենք պատկերացնում հարաբերությունները Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ: Սա շատ կարեւոր է մեզ համար»,-նշել է նա:



Այս առնչությամբ Ռիգոն հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երկրում քաղաքական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն Հայաստանի ինտեգրմանն ԵՄ-ին: «Այս հանդիպման հիմնական նպատակն է ազդակներ հաղորդել այդ բարեփոխումների իրականացման համար եւ տեղեկություններ ստանալ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների մասին»,-ասել է Ռիգոն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---