Պեսկով․ Պուտին–Փաշինյան շփումներ նախատեսված չեն, բայց կարող են խոսել, եթե վերջինս Պետերբուրգ գա

Պեսկով․ Պուտին–Փաշինյան շփումներ նախատեսված չեն, բայց կարող են խոսել, եթե վերջինս Պետերբուրգ գա

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումներ դեռևս նախատեսված չեն, սակայն, նրանք հնարավորություն կունենան խոսելու դեկտեմբերի վերջում Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

«Այս պահի դրությամբ նման պլաններ չկան»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը հիշեցրել է, որ դեկտեմբերի վերջում Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական նախատոնական հանդիպումը, որը, սակայն, զուտ տոնական չի լինի։

«Դա կլինի աշխատանքային միջոցառում իր օրակարգով։ Եվ, եթե Փաշինյանը մասնակցի, իսկ նրան սպասում են, ինչպես և բոլորին, ապա դա խոսելու հիանալի հնարավորություն կլինի։ Եթե երկրների ղեկավարներն անհրաժեշտ չեն համարի դա ավելի շուտ անել։ Դա կլինի նրանց որոշումն այդ դեպքում»,–ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հոկտեմբերի 26–ին Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում տեղի ունեցած ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստերին, իսկ հոկտեմբերի 13–ին՝ նույնպես Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---