ANCA-ի ակտիվիստները կոնգրեսականներից պահանջել են որոշակի քայլեր Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռոդ -Այլենդ նահանգից հինգ ակտիվիստ մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու «Վերջ ցեղասպանությունների շրջանին» ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ Genocide Intervention Network-ը (GI-Net): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ռոդ-Այլենդի ANC-ում: «Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգորդներ, մենք մեր պարտավորությունն ենք համարում հանդիպել եւ ամերիկացի կոնգրեսականներից ու սենատորներից պահանջել որոշակի քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ վերջ տալ Դարֆուրում Ցեղասպանությանը», - հայտարարել է Ռոդ-Այլենդի ANC-ի նախագահ Ջորջ Մանգալոն:



Մի քանի օրվա ընթացքում Ռոդ-Այլենդի ANC-ի ակտիվիստները հանդիպել են Ocean State-ի կոնգրեսականների, ինչպես նաեւ սենատորներ Շելդոն Ուայթհաուզի եւ Ջեկ Ռիդի հետ: Հանդիպումների ընթացքում ակտիվիստներն ընդգծել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ պահանջել են դադարեցնել Դարֆուրում ցեղասպանությունը: Գործողության մասնակիցները նաեւ պահանջել են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ծավալների մեծացում եւ Ադրբեջանին օգնության հատկացման դադարեցում:



Ապրիլի 24-ին սենատոր Ջեկ Ռիդը, որը մարդու իրավունքների ակտիվ պաշտպան է, ելույթով հանդես է եկել ԱՄՆ Սենատում, որտեղ իր գործընկերներին կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---