30 նոյեմբերի 2023 - 13:03 AMT
2024-ի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից

Ամանորյա տոների կապակցությամբ 2024–ին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից, հայտնել են վարչապետի աշխատակազմից, տեղեկացնում է Արմենպրեսը:

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ը շաբաթ օր է՝ Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնը, որը ևս ոչ աշխատանքային է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։