STRATFOR.Ղարաբաղյան հարցը հայ-թուրքական բանակցությունների մաս չի կազմում

PanARMENIAN.Net - Միանգամայն իրական է, որ Թուրքիան այնուամենայնիվ կբացի սահմանը Հայստանի հետ: Թուրքիան իրեն այնքան էլ լավ չի զգում` բացելով սահմանը առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, սակայն միեւնույն ժամանակ նա չի տեսնում, թե ինչպես կարող է այն լուծվել: Ռուսաստանն ու Թուրքիան իրոք չեն ցանկանում ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ: Նրանք հասկանում են, որ եթե անեն դա, ապա անկախ նրանից, թե ում կողմը կբռնեն, դա կհարուցի եւ հայերի, եւ ադրբեջանցիների դժգոհությունը: Այդ մասին հայտարարել է STRATFOR կենտրոնի վերլուծաբան Մարկո Պապրկը:



Նրա խոսքերով, այս դեպքում կտուժեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները: «Շատերը Թուրքիայում ցանկանում են, որ գործընթացը զարգանա, այն դեպքում, երբ մի մասը վախենում է Ադրբեջանի բացասական արձագանքից: Եթե Բաքվում որոշեն զայրանալ Անկարայի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով, ապա հարց կծագի` արդյոք Անկարան պատրաստ է հույսը դնել Մոսկվայի վրա: Ավելին, ղարաբաղյան հարցը բանակցությունների մաս չի կազմում: «Ադրբեջանն, անշուշտ, կարող է բարձրացնել գազի գինը Թուրքիայի համար, սակայն կա նաեւ Եվրոպան: Եվ եթե եվրոպացիները համարեն, որ ադրբեջանա-թուրքական վեճը կարող է վնասել նրանց էներգետիկ մատակարարմանը, ապա եւս կարող են ներքաշվել բանակցությունների մեջ եւ Բաքուն, հնարավոր է, որ ցանկանա խաղարակել այս խաղաքարտը»,-նշել է Պապիկը, հաղորդում է 1news.az:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---