Սուրենյան․ Անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր է սպասվում

Սուրենյան․ Անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր է սպասվում

PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր:

«Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ»,–գրել է նա։

Հանրապետության տարածքում`dեկտեմբերի 1-ի ցերեկը, դեկտեմբերի 2-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Երևանում`դեկտեմբերի 1-ի ցերեկը, դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 1-5–ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +13 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---