«Արարատն» իր վատագույն սեզոնն է անցկացնում Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ փուլը: Երկրորդ օրը տեղի են ունեցել «Արարատ»-«Գանձասար» եւ «Ուլիս»-«Բանանցի» խաղերը: Երկու խաղերում հաղթել են հյուրերը` «Բանանց» իր 5-րդ հաղթանակն է տարել, հաղթելով մրցակցին 1:0 նվազագույն հաշվով: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանի սաները 15 միավորով հայտնվել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով 3 միավոր «Փյունիկին»: Իսկ «Արարատը» կրեց իր վեցերորդ պարտությունը 0:2 հաշվով` առաջին 3 միավորը նվիրելով «Գանձասարին»:



Հիշեցնենք, որ 6-րդ փուլի առաջին օրը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 4:0 հաշվով, իսկ Աշտարակի «Միկան»` մայրաքաղաքի «Կիլիկիային»1:2 հաշվով:



Մրցաշարային դասավորությունը 6 փուլերից հետո`



1. «Փյունիկ»-18 միավոր

2. «Բանանց»-15 միավոր

3.«Միկա»-13

4. «Ուլիս»-10 միավոր

5.«Կիլիկիա»-6 միավոր

6.«Շիրակ»-6 միավոր

7. «Գանձասար»-3 միավոր

8. «Արարատ»-0 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---