Բայրամովն Արցախի հայաթափման մեղքը բարդում է ՀՀ վրա![]() 1 դեկտեմբերի 2023 - 17:36 AMT PanARMENIAN.Net - 9 ամիս շրջափակումից, բարձարխոսներով բնաչության ահաբեկումից և ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Արցախի հայաթափման մեղքը փորձել է բարդել Հայաստանի վրա։ Այդ մասին նա խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շիդտի հետ Սկոպյեում կայացած հանդիպմանը, գրում է Interfax.az-ը։ Ըստ նրա, «Ադրբեջանից հայազգի բնակիչների մեկնելու պատասխանտվությունը» կրում են Հայաստանն ու ԼՂ իշխանությունները։ Նա հավելել է, որ հայերն իրենց կամքով են հեռացել, ինչը «հաստատել են միջազգային կազմակերպությունները»։ Նա ասել է, որ հակառակ կողմը տեղեկացված էր «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, որն Ադրբեջանը 24 ժամվա ընթացքում իրականացրել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը»։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |