Բայրամովն Արցախի հայաթափման մեղքը բարդում է ՀՀ վրա

Բայրամովն Արցախի հայաթափման մեղքը բարդում է ՀՀ վրա

PanARMENIAN.Net - 9 ամիս շրջափակումից, բարձարխոսներով բնաչության ահաբեկումից և ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Արցախի հայաթափման մեղքը փորձել է բարդել Հայաստանի վրա։ Այդ մասին նա խոսել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շիդտի հետ Սկոպյեում կայացած հանդիպմանը, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա, «Ադրբեջանից հայազգի բնակիչների մեկնելու պատասխանտվությունը» կրում են Հայաստանն ու ԼՂ իշխանությունները։ Նա հավելել է, որ հայերն իրենց կամքով են հեռացել, ինչը «հաստատել են միջազգային կազմակերպությունները»։

Նա ասել է, որ հակառակ կողմը տեղեկացված էր «հակաահաբեկչական միջոցառումների» մասին, որն Ադրբեջանը 24 ժամվա ընթացքում իրականացրել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին, չնայած Հայաստանի ստանձնած պարտավորությանը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---