Նոր հարթակի միջոցով ԼՂ-ից տեղահանված թոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին 1 դեկտեմբերի 2023 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված թոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին։ Այդ մասին ասվել է «Հումանիտար կենտրոնում», որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը մանրամասներ են ներկայացրել ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների և նպաստների հետ կապված գործընթացների վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ԱԺ երկրորդ ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կենսաթոշակների, նպաստների վճարման մասով որոշակի կարգավորումներ է հաստատել երկու օրենքներում, գրում է «Փաստինֆոն»։ «Առանձնահատկությունները վերաբերում են այն դեպքերին, երբ կենսաթոշակն արդեն նշանակված է, և մեր հայրենակիցներն ուղղակի պետք է արդեն ստանան ՀՀ բյուջեից: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի նրանց կենսաթոշակային գործերը ՀՀ կենսաթոշակային ընդհանուր համակարգում ներառվեին և որպեսզի մեր հայրենակիցներին քաշքշուկների մեջ չներառեինք և զրոյից կենսաթոշակի գործի բացման, ստաժի հաշվարկման, կենսաթոշակի հաշվարկման գործընթացներ չսկսեինք, մենք անհրաժեշտություն ունեցանք, որպեսզի օրենքով լիազորություն տրվի կառավարությանը, որպեսզի կառավարությունը կարողանա այն կենսաթոշակառուների համար, ովքեր արդեն նշանակված են եղել, իրենց կենսաթոշակային գործերն ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգ առանց որևէ նոր հաշվարկների և հաշվառումների: Արդեն երեկ կառավարությունը հաստատեց բոլոր այդ առանձնահատկությունները և կանոնակարգումները»,-նշել է Խաչատրյանը: Փոխնախարարն ասել է, որ մոտ օրերս կգործարկվի այն հարթակը, որի միջոցով արդեն կենսաթոշակ նշանակված հայրենակիցները կկարողանան դիմել, որպեսզի հնարավոր լինի նրանց ինտեգրել ՀՀ կենսաթոշակային համակարգում: Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ, դիմումի մեջ պետք է նշվի նաև այն բանկը, որով պետք է ստացվի կենսաթոշակը կամ նպաստը: Նա նաև ընդգծել է, որ խոսքը վերաբերում է մինչև 75 տարեկան անձանց: Իսկ 75-ից բարձր անձինք, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք այս պահին կամավորության սկզբունքով կարող են ստանալ կանխիկ եղանակով, սակայն կա կենսաթոշակը և նպաստը անկանխիկ եղանակով ստանալու խրախուսման գործիքակազմ: Ըստ այդմ՝ անկանխիկ եղանակով կատարված գործարքների դեպքում հնարավոր է 10 տոկոսի չափով հետվճար ստանալ, բայց ոչ ավելի քան 5000 դրամը: Մինչ հարթակի գործարկումը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք պետք է Հայաստանի բնակության վայրի հաշվառում ունենան, ինչը նշանակում է, որ պետք է դիմել անձնագրային բաժին և հաշվառվել: Դավիթ Խաչատրյանը նաև պարզաբանել է, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացու կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը նույնական է և նույնացված է բոլոր նրանց համար, ովքեր ունեն փախստականի կարգավիճակ, և Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլոր անձանց կենսաթոշակի և նպաստի չափի, կարգի, բոլոր իրավունքների մասով կարելի է ասել, որ տարբերություն չկա: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |