ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տ մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

ՌԴ ՄԻՊ գրասենյակը 6 տ մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - ՌԴ ՄԻՊ Տատյանա Մոսկալկովայի գրասենյակը 6 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին։

«Մենք 6 տոննա բեռ ենք հավաքել՝ մանկական հիգիենայի պարագաներ, սարքավորումներ, հագուստ, մակարոնեղեն, ծալովի մահճակալներ։ Կարծում եմ, այս ամենն օգտակար կլինի այն մարդկանց համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին, սարսափելի իրավիճակում, երբ տուն չունեն»,- ասել է Մոսկալկովան։

Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանների հետ։ Մոսկալկովան նաև ասել է, որ իր գրասենյակը պատրաստ է օգնություն ցուցաբերել կորցրած փաստաթղթերը վերականգնելու և բաժանված ընտանիքների վերամիավորման հարցում։

Նա նաև նշել է, որ գրասենյակը պատրաստ է ընդունել ԼՂ երեխաներին, եթե նրանք ՌԴ այցելեն՝ Կրեմլում տոնածառի հանդեսի տանել, ընդունելություն կազմակերպել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---