Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքները։

Նախարար Միրզոյանը նշել է՝ հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վերջին շրջանի բարձրաստճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց։

Նախարար Միրզոյանը, ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը մանրամասներ է ներկայացնել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գիտակցեն առկա հնարավորություններն օգտագործելու կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Երևանում հաջողությամբ անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի քննարկումները։

ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումների, ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառման գործելակերպի համատեքստում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունն առերեսվում է այն իրականության հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավելի քան ինն ամիս անմարդկային շրջափակումից, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից հետո ԼՂ ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվել է իր հայրենիքից։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---