Արա Ֆիդանյանը` ՆԳՆ գլխավոր քարտուղար

Արա Ֆիդանյանը`  ՆԳՆ գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net - Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է դեկտեմբերի 1-ին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով», - ասվում է որոշման մեջ։

Այն մասին, որ ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը, ասվել էր դեռևս 2023–ի սկզբին։ Ֆիդանյանը 2020-ի սեպտեմբերից զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։

Ներքին գործերի նախարարությունը սկսել է գործել 2023 թվականից։

 Ուշագրավ
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
---