Սևանի մակարդակը 2022–ի դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 13 սանտիմետրով

Սևանի մակարդակը 2022–ի դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 13 սանտիմետրով

PanARMENIAN.Net - Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 20 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 33 սանտիմետր նիշի դիմաց։

2023 թվականի ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 107 միլիոն 440 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

 Ուշագրավ
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
---