Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում![]() 4 դեկտեմբերի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հետևողական, նվիրված ու թիմային աշխատանքի շնորհիվ Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում և հասանելի է մարզի մոտ 21,000 տնային տնտեսության։ Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ Team-ը ենթակառուցվածքի արդիականացումը և ցանցի կառուցումը սկսել է հենց մարզերից։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։ «Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս մենք ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Այս ցանցը նպաստում է նաև մարզաբնակ երիտասարդների համար կրթության հավասար հնարավորությունների ձևավորմանը․ հաշվի առնելով վերջինիս կարևորությունը՝ ընկերությունն այս նոր սերնդի ինտերնետը տրամադրել է Մեղրիի նորաբաց Լոֆթ երիտասարդական կենտրոնին։ Խոսելով համագործակցության մասին՝ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշել է․ «Լոֆթ կենտրոնը երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, ինքնազարգացման և մասնագիտական առաջին քայլերի լավագույն հարթակն է։ Գերարագ ինտերնետի առկայությունը լավագույն միջոցն է՝ կրճատելու մարզ-մայրաքաղաք, ինչու չէ նաև մարզ-աշխարհ տարածությունը։ Այն հնարավորություն է տալու մարզաբնակ երիտասարդին՝ լավագույն ոչ ֆորմալ կրթությունը ստանալու»։ Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։ Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։ Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետին հնարավոր է միանալ՝ բաժանորդագրվելով Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |