Առաջին անգամ Հայաստան կայցելի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը 4 մայիսի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն ս.թ. մայիսի 6-8-ն առաջին անգամ կայցելի Հայաստան:Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային Ժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաեւ կմասնակցի ՀՀ ԱԳՆ-ի կողմից համակարգվող հակաթրաֆիքինգային միջգերատեսչական խորհդի աշխատանքային խմբի հանդիպմանը: Հատուկ ներկայացուցչի հանդիպումները կօգնեն խորացնել ու ամրապնդել Հայաստանում հակաթրաֆիքինգային դերակատարների համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հստակեցնել այն ոլորտները, որտեղ ԵԱՀԿ-ի աջակցությունը եւ փորձը կարող է օգտակար լինել: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մյուս միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ աջակցում է Հայաստանի իշխանություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության ապահովման մեխանիզմների եւ հակաթրաֆիքինգային ռազմավարությունների մշակման հարցերում: Գրասենյակի գործունեության ուշադրության կենտրոնում է ուղղորդման ազգային մեխանիզմի մշակումը եւ Հայաստանի իրավապահ կառույցների աշխատակիցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ նախարարության տարածքում հիմնել է Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության եւ ռեսուրսային կենտրոն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |