ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր

ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր

PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը ճանաչվել է World Travel Awards մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհի լավագույն Brandy Distillery Tour անվանակարգում։

ARARAT թանգարանը մայրաքաղաքի ամենաշատ այցելվող թանգարաններից է և հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի բացառիկ թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Թանգարանում ամփոփված է հայկական կոնյակի ժառանգության ամբողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ և ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։

World Travel Awards մրցանակը ARARAT թանգարանի թվով չորրորդ մրցանակն է, որը ևս մեկ անգամ նշանավորում է թանգարանի գերազանցությունը ոլորտում։ 2022 թվականին ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour, այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն մրցանակին: Այս տարի ևս թանգարանն արժանացել է Եվրոպայի լավագույն Brandy Distillery Tour 2023 մրցանակի։

ARARAT թանգարանը շնորհավորում է տուրիզմի ոլորտում հաջողություն գրանցած հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք նույնպես արժանացել են միջազգային ժյուրիի բարձր գնահատականին։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---