«Հայաքվե» նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է լրամշակման համար

«Հայաքվե» նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է լրամշակման համար

PanARMENIAN.Net - «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հարցի քննարկումը հետաձգվել է 2 ամսով։ Նախագծի հեղինակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է քննարկումը հետաձգել քվեարկության փուլում` այն լրամշակելու նպատակով:

Մինասյանը նշել է, որ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցը քննարկվել է «Հայաստան» խմբակցության նոյեմբերի 24-ին հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Արդյունքում նախատեսվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Խոսելով հայտարարությունը նախագծով փոխարինելու առաջարկի մասին Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ տպավորություն է, թե սահմանադրական կարեւորագույն սուբյեկտին քաղաքացիներին, ուզում են փոխարինել մեկ պատգամավորով: Խորհրդարանականը նշել է, որ դեմ է նման մոտեցմանն ու տեղեկացրել, որ յուրաքանչյուր կողմ իրացնում է իր իրավունքը:

Հայտարարության նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով ողջունել է սահմանադրական ինստիտուտի գործարկումը: Պատգամավորն այն որպես ժողովրդավարական նվաճում է որակել:

«Նախագիծն ինքնուրույն բովանդակություն չունի, այն որեւէ եղանակով առարկայական հարց չի ծածկում, որն ընդգրկված է ԱԺ գալիք նիստերի օրակարգում, այն առաջ է քաշվել, որպեսզի հնարավոր լինի լսումներ անցկացնել: Բովանդակային մասով այն արտացոլում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը եւ պարունակում է որոշակի առաջարկներ, որոնք օրենսդրական առանձին քննարկման առարկա կարող են դառնալ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն ու առաջարկել արձանագրել, որ հայտարարությունն արդեն իսկ կատարել է իր առաքելությունը, այն է` լսումները տեղի են ունեցել: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել հանձնաժողովականներին դեմ քվեարկել հայտարարության նախագծին:

Ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հակամետությանը, այն լուծելու մասով վարված բանակցություններին: Հնչել են քաղաքական գնահատականներ:

Հայտարարության նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել քվեարկության փուլում` այն լրամշակելու նպատակով:

Առաջին անգամ հաջողված նախադեպ է գրանցվել, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50,000 ստորագրություն: 58,000 քաղաքացի է միացել նախաձեռնությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---