Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. Ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց` մինչև հունվարի 31-ը

Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. Ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց` մինչև հունվարի 31-ը

PanARMENIAN.Net - Ճամփորդելիս ինտերնետը խնդիր չէ, եթե Ucom-ի բաժանորդ ես: Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին: Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:

Այսքանով սակայն անակնկալները չեն ավարտվում: Level Up 5500 և Level Up 8500 հետվճարային սակագնային պլանների բաժանորդները դեկտեմբերի 1-ից փետրվարի 29-ը ներառյալ առաջին անգամ իրենց սակագնային պլանի շրջանակներում ամեն ամիս կստանան համապատասխանաբար 100 ՄԲ և 200 ՄԲ ինտերնետ ծավալ ռոումինգում օգտագործելու համար։ Ռոումինգի ծավալը հասանելի կլինի 65-ից ավելի երկրներում համապատասխան օպերատորների միանալիս:

Ucom-ն առաջարկում է նաև մի շարք Ինտերնետ փաթեթներ ռոումինգում, որոնց շնորհիվ ավելի քան 65 երկրներում հնարավոր կլինի օգտվել ինտերնետից էլ ավելի մատչելի սակագնով: Փաթեթները կարելի է ակտիվացնել Ucom բջջային հավելվածով կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին: Մանրամասների համար կարելի է այցելել կայք։

«Եվ վերջում չմոռանաք. ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---