ՀՀ–ում առաջին անգամ փորձել են վիբրացիոն ժիլետների միջոցով լսողական խնդիրներով երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը

ՀՀ–ում առաջին անգամ փորձել են վիբրացիոն ժիլետների միջոցով լսողական խնդիրներով երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ փորձ է արվել վիբրացիոն հատուկ ժիլետների միջոցով լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնել «զգալ» երաժշտությունը։

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ սահմանափակ կարողություն ունեցող երեխաներին ներկայացվել են Արամ Խաչատրյանի, Տիգրան Մասնուրյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հատվածներ հայտնի և սիրված ֆիլմերից և մուլտֆիլմերից։

«Այս եզակի ժիլետների ստեղծումն անչափ ոգևորող ձեռքբերում է, որը կարող է նոր հեռանկարներ բացել լսողական խնդիրներ ունեցողների համար՝ հաղորդակից դառնալու երաժշտության կախարդանքին»,- հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---