Կլաար․ Տագնապալի լուրեր են գալիս հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների և զոհի մասին

Կլաար․ Տագնապալի լուրեր են գալիս հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների և զոհի մասին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել ՀՀ–Ադրբեջան սահմանին զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը՝ չնշելով, թե որ կողմից է զոհը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Տագնապալի լուրեր են գալիս հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների և զոհի մասին։ ԵՄ–ն մշտապես գործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Չափազանց կարևոր է, որ տեղում հանգստություն տիրի և վճռորոշ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 4–ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը զոհվել է։

Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Նրա վիրավորվելու հանգամանքները դեռևս պարզվում են։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---