Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են անվտանգային հարցեր

Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են անվտանգային հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ` քննարկվել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու Հայաստանի հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել դեկտեմբերի 1–ին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի նախորդ այցն ԱՄՆ տեղի էր ունեցել հուլիսին՝ նա մի շարք հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկրի Պաշտպանության դեպարտամենտում երկկողմ պաշտպանական գործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Նա ընդգծել է տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---