Սաակաշվիլին՝ Փաշինյանին․ Փախիր ՌԴ–ից, առանց հետ նայելու, փրկիր քեզ ու հայկական պետականությունը 6 դեկտեմբերի 2023 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում, դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հորդորել է նրան որքան հնարավոր է հեռու փախչել Ռուսաստանից, «փրկել իրեն և հայկական պետականությունը»։ Սաակաշվիլին խոսում է ՌԴ կողմից գրեթե ամբողջ հայկական գյուղարտադրանքի և հայկական կոնյակի ներմուծման արգելքի մասին, թեև նման որոշման մասին հայտնի չէ, որոշ խնդիրներ են եղել Վերին Լարսի անցակետում։ «Ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ՝ փախիր, փախիր արագ, առանց հետ նայելու՝ ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։ Բայց կարևորը հեռու փախիր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը բուլդոգի է նման. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար: Վստահ եմ՝ դեռ ուշ չէ: Բավական է հապաղել ու տատանվել: Ուշացումը մահվան է հավասարազոր», - գրել է Սաակաշվիլին: ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից բուսական սննդամթերքում «հաճախակի դարձած խախտումների» մասին։ Խոսքը մասնավորապես Հայաստանից ՌԴ արտահանվող ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ հայտնաբերված կարանտինային վնասակար օրգանիզմների մասին է՝ 2023–ին 72 այդպիսի դեպք է գրանցվել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը, տեղեկացրել է, որ ռուս գործընկերների հետ քննարկում են նախաձեռնել։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |