Փաշինյան. Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են` ՀՀ–ում անձեռնմխելի մարդիկ չկան

Փաշինյան. Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են` ՀՀ–ում անձեռնմխելի մարդիկ չկան

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին լուրերը: Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում։

«Դրանք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով, բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները։ Պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Վարչապետի խոսքով` հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները:

Նա հայտարարել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են:

«Ու սա անձամբ իմ քաղաքական կամքն է»,- շեշտել է վարչապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---