Վաֆա Գուլուզաձե. ԱՄՆ-ում կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը

PanARMENIAN.Net - Ներկա փուլում ԱՄՆ ցուցադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները գտնելու վճռականություն, եւ աշխարհի առաջատար տերության այդ ձգտումն առնվազն գովելի է: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզաձեն: «Վաշինգտոնում ներկայիս հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը: Դա սկիզբն է մի երկար գործընթացի, որը զգալի արդյունքներ կունենա, եթե Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը Հարավային Կովկասի եւ սառեցված հակամարտությունների հանդեպ»,- նշել է քաղաքագետը:



Նրա կարծիքով, չարժե ակնկալել առանձնահատուկ տեղաշարժեր: «Բանը նրանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը չէ, եւ այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես կպայմանավորվեն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, եւ եթե նրանք փոխըմբռնման հասնեն ղարաբաղյան հարցում, ապա այդժամ կարելի կլինի դրությունը տեղաշարժել մեռյալ կետից»,- ընդգծել է Գուլուզաձեն, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---