«Գյումրիի դարբնության ավանդույթը» գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 6 դեկտեմբերի 2023 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է ՀՀ 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։ Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը պահպանող և սերնդեսերունդ փոխանցող արհեստավոր ընտանիքներին, անհատ դարբիններին, դարբնությունը որպես կիրառական արվեստ-արհեստի ճյուղ դասավանդող մասնագիտական կրթական հաստատություններին, գեղարվեստական դարբնության նմուշները որպես քաղաքային մշակույթի յուրահատուկ տարր պահպանող ու ցուցադրող թանգարաններին, Գյումրի քաղաքի արհեստագործական ավանդույթների պահպանմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և լայն առումով Գյումրի քաղաքի բնակիչներին, որոնք մինչ օրս պահպանում են դարբնոցում վարպետների պատրաստած իրեր պատվիրելու և գործածելու ավանդույթը։ Գյումրեցի Պապոյանների, Մարտիրոսյանների, Մնոյանների ընտանիքները, որոնք արդեն 5-6 սերունդ պահպանում ու փոխանցում են դարբնությունը ընտանիքում՝ պապից հորը և հորից որդուն։ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի խորհրդատվական աջակցությամբ: Հայտի պատրաստմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետարանը և քաղաքապետարանը, դարբիններ Գարիկ Պապոյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Հովհաննես Մնոյանը, «Եռանկյունի» դարբնոցը, Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» և «Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները, «Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, «Սրբազան հող» և «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունները: «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևոր իրադարձություն է Գյումրի քաղաքի մշակույթի արժևորման ուղղությամբ, մասնավորապես արհեստագործության այնպիսի ճյուղի, ինչպիսին դարբնությունն է։ Տարրի գրանցումը ցանկում մեկ անգամ ևս արժևորում է Գյումրի համայնքը, տոհմիկ դարբինների վարպետությունն ու գիտելիքը: Այն կնպաստի դրանց զարգացմանն ուղղված նոր գաղափարների ու ծրագրերի իրականացմանը՝ բարձրացնելով դարբնության միջազգային ճանաչելիությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |