6 դեկտեմբերի 2023 - 18:10 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան կինտենսիֆիկացնեն համատեղ զորավարժությունները

Ադրբեջանն ու Թուրքիան կինտենսիֆիկացնեն համատեղ զորավարժությունները։ Այդ մասին ասվել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ–պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևի հանդիպմանը թուրքական պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ երկրորդ պետ, գեներալ Իրֆան Օզսերթը։

Շեշտվել է երկու երկրների ռազմական համագործակցության բարձր մակարդակը, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, որ Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպմանը կարևորվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացումը, որոնք անցկացվում են երկու երկրների զինծառայողների գիտելիքների կատարելագործման և հմտությունների զարգացման նպատակով։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում։