ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցու դատավճիռը խստացվել է՝ ցմահ ազատազրկում է նշանակվել

ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցու դատավճիռը խստացվել է՝ ցմահ ազատազրկում է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ տարածք ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության համար դատապարտված Հուսեյն Ախունդովի դատավճիռը փոխվել է, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ցմահ ազատազրկում, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը, գրում է «Ազատությունը»։

Ախունդովին ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդված է մեղսագրվում՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։

Վերաքննիչ դատարանը բավարարել է տուժողի վերաքննիչ բողոքը՝ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ին կայացված դատավճիռը պատժի մասով:

Ախունդովը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար էր մեղադրվում։ Նա դատական առաջին նիստի ժամանակ ընդունել է իր մեղքը, իսկ ինչու է սպանել կոմբինատի պահնորդին, սպանվածի քույրը դատարանում լսել է՝ հեռախոսի համար:

Սպանությունից հետո Ախունդովն այդ հեռախոսով հասցրել էր ֆեյսբուքյան հեռարձակմամբ հայրենակիցների առջև պարծենալ, թե՝ «հայերի արյուն ենք թափել, 4-5 հարյուր հայի գլուխ ենք կտրել»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---