Դեսպան. Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին

Դեսպան. Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին դեկտեմբերի 7–ի առավոտյան Գյումրիում մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, հայտնում է Ֆրանսիայի դեսպանությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրառում է արվել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։

«35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում։ Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
---