Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են 7 դեկտեմբերի 2023 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցները դեկտեմբերի 7–ին Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն: Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ: «Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ucom ընկերության և World Vision Armenia հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների և ընկերության նվիրաբերությամբ: «World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն:
Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաև Արցախից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |