«Լենֆիլմ» կինոստուդիան ֆիլմ է նկարահանում ՀՀ-ում

«Լենֆիլմ» կինոստուդիան ֆիլմ է նկարահանում ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիան ֆիլմ է նկարահանում Հայաստանում՝ ռեժիսոր Դարյա Պոլտորացկայայի «Ձյունը հակել է եղեգը» («Снег пригнул бамбук») դրաման, որը պատմում է հայ–ռուսական ընտանիքի ճակատագրի մասին նախորդ դարի 1990–ականներին։

«Այս ֆիլմը այլ երկրների հետ համատեղ արտադրանքի լավ օրինակ է։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանից մեր գործընկերների հետ և հուսով ենք, որ ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին և ՌԴ–ում, և Հայաստանում»,–ասել է «Լենֆիլմի» գլխավոր տնօրեն Ֆյոդոր Շչերբակովը, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ ֆիլմի սյուժեի, 1991–ին հայ–ռուսական ընտանիքը բնակության է տեղափոխվում Կուրիլյան կղզիներից մեկը՝ հույս ունենալով, որ Ճապոնիայի քաղաքացիություն կստանա։ Տասը տարի անց նրանց երազանքը կարող է իրականություն դառնալ, բայց հենց այդ պահին հերոսները հասկանում են, որ կղզին իսկական տուն է դարձել իրենց համար։

Ֆիլմի վրա աշխատում են նաև «Մարս Մեդիա» ըկերությունն ու DMH Studio–ն։

Գլխավոր դերերում են Ռոբերտ Վանեսկեգյանը, Օլեգ Տակտարովը, Մարիա Ալամյանը, Ալիսա Կրետովան և այլոք։

«Մեր ֆիլմը նոր աշխարհում սեփական տեղը գտնելու մասին է։ Դա ուղի է, որն անցել են բոլոր սովետական մարդիկ ХХ դարի վերջում։ Մենք ուզում ենք պատմել այս պատմությունը սիրով, հարգանքով և նուրբ հեգնանքով մեր ֆիլմի բոլոր հերոսների հանդեպ՝ չբաժանելով լավերի ու վատերի»,–ասել է «Մարս Մեդիայի» գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

Ակնկալվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2025–ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---