Պետդեպ․ ԱՄՆ-ն ողջունում է գերիների փոխանակման մասով ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունը

Պետդեպ․ ԱՄՆ-ն ողջունում է գերիների փոխանակման մասով ՀՀ և Ադրբեջանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը՝ որպես փոխվստահության ձևավորման կարևոր քայլ ձերբակալվածներին ազատ արձակելու մասին, հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Կողմերն աշխատում են վերջնականացնել խաղաղության համաձայնությունը և կարգավորել հարաբերությունները, ինչին ԱՄՆ-ն շարունակում է հավատարմորեն աջակցել»,- հայտարարել է Պետդեպի խոսնակը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։

Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---