Բորելը՝ ՀՀ և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին․Խաղաղության հասնելու պատմական շանս կա

Բորելը՝ ՀՀ և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին․Խաղաղության հասնելու պատմական շանս կա

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխանակման մասին և նշել, որ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է։ Մենք համամիտ ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական շանս կա, և վճռական ենք այդ ջանքերին նպաստելու հարցում»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։

Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---