ԱԽ քարտուղարը բրիտանացի պաշտոնակցին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը

ԱԽ քարտուղարը բրիտանացի պաշտոնակցին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։

«Զրուցակցիս հետ կարևորել ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը:

Մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---