Թալեբ․ Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է

Թալեբ․ Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է

PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը X-ի իր էջում աջակցություն է հայտնել հայտնի գործարար և բարեգործ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը շինծու մեղադրանքներով կալանավորվել է ադրբեջանցիների կողմից։

Թալեբը դեկտեմբերի 1-2–ին Երևանում մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովին։

Նա գրել է, որ իր ընկերը՝ Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում է և նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ «ահաբեկչի»։

«Հայաստանն օգնության կարիք ունի։ Նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է։ Նա հրաժարվեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերայից և ստանձնեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) առաջնորդությունը։ Նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»,–ասվում է գրառման մեջ։

ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է sեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։Կալանավորված են նաև ԱՀ մյուս ղեկավարներն ու նախկին պաշտոնյաները։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---