Ռուստամյան․ Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ, ինչը վտանգավոր է

Ռուստամյան․ Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ, ինչը վտանգավոր է

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը, որով 32 հայ գերի կազատվի, ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ցանկանում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ։

Պատգամավորը դա վտանգավոր է համարում, քանի որ երկկողմ ձևաչափում գործելու է հաղթող–պարտվողի տրամաբանությունը, ու նաև նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու՝ միջնորդները հարկավոր են չհամաձայնեցված հարցերը քննարկելու համար։ Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը, հայտնում է «Ա1+»–ը։

«Երբ ամեն ինչ շուտափույթ է տեղի ունենում, երբ կան բազմաթիվ չճշտված հարցեր, դա նշանակում է, որ Հայաստանը միակողմանի զիջել է»,–ասել է Ռուստամյանը։

Նա նշել է, որ Բաքվի կողմից 32 գերու ազատ արձակումը նաև միջազգային ճնշման արդյունք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդեպ, որը չէր կարող որևէ տրամաբանական պատասխան տալ, թե ինչու ազատ չեն արձակվում գերիները։

Ռուստամյանը հիշեցրել է որ ադրբեջանական բանտերում դեռևս տասնյակների հասնող գերիներ կան։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։

Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---