ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ֆրանսիական «Բաստիոնների» մասով ադրբեջանական մեղադրանքներին

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ֆրանսիական «Բաստիոնների» մասով ադրբեջանական մեղադրանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» է որակել Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:

«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։

Հայաստանին հասցեին մեղադրանքներ հնչեցնող Ադրբեջանը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, միայն 2023 թվականի նոյեմբերին 1․2 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իսրայելից «Barak MX» ԶՀՀ–ի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու համար։

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին ընդհանուր առմամբ 50 «Բաստիոն» զրահամեքենա մատակարարել։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---