Սպասվում են տեղումներ և մառախուղ

Սպասվում են տեղումներ և մառախուղ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շիրակում և Գեղարքունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան։

Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +9․․․+10 աստիճան։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---